Տնտեսական

30.10.2021 09:51


Բյուջետային ծախսերում արձանագրվել են մի շարք անհամապատասխաննություններ. «Ժողովուրդ»

Բյուջետային ծախսերում արձանագրվել են մի շարք անհամապատասխաննություններ. «Ժողովուրդ»

«Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրել է նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերը, ինչի արդյունքում արձանագրվել են մի շարք անհամապատասխաննություններ, որոնց մի մասի վերաբերյալ նախարարության պարզաբանումները Պալատի կողմից չեն ընդունվել։

Մինչ անհամապատասխանություններին անդրադառնալը նշենք, որ տարեցների եւ հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունները կազմակերպելու նպատակով ստեղծվել էր «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի Աղավնաձորի մասնաճյուղը։ Մեզ հայտնի դարձավ, որ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի Աղավնաձորի մասնաճյուղում գնվել է 1 մլն 53 հազար դրամի հատակի լինոլիում, սակայն հաշվեքննությամբ արձանագրվել է, որ առկա չէ դրա կատարողական ակտը։ Բացի այս, ըստ դուրս գրված 241 հազար դրամի հաշիվ վավերագրի՝ իրականացվել է ՊՈԱԿ-ի մասնաճյուղի շենքի մասնակի նորոգում, սակայն դարձյալ բացակայել է կատարողական ակտը։

Ավելին, հաշվեքննության ժամանակ պարզվել է, որ թվով 10 աշխատակիցներ հանդիսացել են այլ կազմակերպությունների աշխատողներ։ Իսկ, ահա, մասնաճյուղում ընդունված թվով 19 աշխատակիցներ ծրագրի շրջանակներում գործառույթ չեն ունեցել, սակայն նրանց աշխատավարձ է վճարվել. խոսքը մոտ 1.6 մլն դրամի մասին է։

Բացի այս, հունիսին աշխատակիցների հետ կնքվելիք պայմանագրերում բացակայել է գործատուի ստորագրությունը, այսինքն՝ այդ պայմանագրերի շրջանակում փոխանցված շուրջ 8.1 մլն դրամ գումարի չափով վարձատրությունը իրավաբանորեն պատշաճ հիմնավորված չէ»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը