Տնտեսական

02.11.2021 10:08


Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. «Ժողովուրդ»

Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. «Ժողովուրդ»

«Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. պատճառը Covid-19-ն է, երբ Հայաստանում այս համավարակի պատճառով ֆինանսական մեծ վնասներ կրեցին նաև տնտեսության մյուս ոլորտները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 8 ամիսներին ծխախոտի արտադրության ծավալները պակասել են 15.8 տոկոսով:

Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 14.6 մլրդ հատ սիգարետ՝ նախորդ տարվա 17.4 մլրդ հատիկի դիմաց: Սրան զուգահեռ կրճատվել են ոչ միայն հայկական ծխախոտի արտահանումը, այլև ծխախոտ արտադրողների վճարած հարկերի ծավալները, մինչդեռ ծխախոտի արտադրությունը մեր հանրապետությունում, վերջին տարիների տվյալներով, արդյունաբերության ինտենսիվ զարգացող ճյուղերից էր։

Մասնագետների խոսքերով՝ մինչև Քովիդի տարածումը ծխախոտի արտահանման ծավալները ևս աճում էին, բայց անցյալ տարվանից սկսած՝ պակասել են նաև արտահանման ծավալները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը