Լրահոս

08.07.2011 10:36


Լիբանանի խորհրդարանը վստահություն է հայտնել կառավարությանը

Լիբանանի խորհրդարանը վստահություն է հայտնել  կառավարությանը

Ինչպես հաղորդում  է տեղական «The Daily Star» թերթը, Լիբանանի խորհրդարանը հուլիսի 7–ի երեկոյան վստահություն է հայտնել Նաջիբա Միկատի կառավարությանը։

Վստահությանը կողմ են քվեարկել «Մարտի 8»–ի կոալիցիայի անդամները, որի մեջ մտնում են «Հըզբոլլահ» շիական շարժման անդամներն ու նրանց համախոհները։

«Մարտի 14»–ի կոալիցիայի անդամները, որում համախմբված  է սունիների շարժումը, դեմ են հանդես եկել «Հըզբոլլահ»–ին և Սիրիային ու լքել են նիստերի դահլիճը՝ չմասնակցելով  քվեարկությանը։

Ինչպես հաղորդվել էր ավելի  վաղ, սունիները պահանջում էին փոխել կառավարության ծրագրի  տեքստն այնպես, որ նրանում հստակ ամրագրված լինի կառավարության՝ Լիբիայի հարցով ՄԱԿ–ի ստեղծած հատուկ դատարանի որոշումների  կատարման պատրաստակամությունը։

Բացի այդ, «Մարտի 14»–ի ղեկավարները պահանջում էին անօրինական համարել ոչ պետական զինված  կազմավորումները։ Սակայն նրանց պահանջները մերժվել են, և կառավարությունը չի փոխել իր ծրագիրը։

Ներկա խմբագրմամբ փաստաթղթում ասվում է, որ Լիբանանի  կառավարությունը միայն «կհարգի», այլ ոչ  թե կկատարի դատարանի  որոշումները։ Բացի այդ, նրանում ամրագրված է «ագրեսիային դիմակայելու» մասին դրույթը, այսինքն՝ մատնանշվել է «Հըզբոլլահ» զինված կազմավորումը։

Սունիները դժգոհ են կառավարության ծրագրից և այն արդեն անվանել են «նախապատրաստություն քաղաքացիական պատերազմին»։

Դատարանը, որն այդքան մեծ բանավեճերի տեղիք է տվել խորհրդարանում, ձևավորվել է Լիբանանի նախկին վարչապետ, սունիների ոչ պաշտոնական ղեկավար Ռաֆիկ Հարիրիի սպանության գործը բացահայտելու համար։ Դատարանն այդ հանցագործության համար մեղադրել է «Հըզբոլլահ» շարժման ակտիվիստներին։

Շիական շարժման ներկայացուցիչները, սակայն, հայտարարել են, որ դատարանն ԱՄՆ–ի  և Իսրայելի «դուդուկի տակ է պարում», և հրաժարվել են հանձնել իրենց մարդկանց։

Այս խորագրի վերջին նյութերը