Քաղաքական

08.07.2011 14:21


Երվանդ Բոզոյան. «Հասարակության մեջ նոր ուժի ստեղծման պահանջ կա»

Երվանդ Բոզոյան. «Հասարակության մեջ նոր ուժի ստեղծման պահանջ կա»

Լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ անդրադառնալով ներքաղաքական դաշտում նոր  վերադասավորումներին՝ քաղաքագետ  Երվանդ Բոզոյանն ասել է, թե այս պահին դեռ ոչ մի լուրջ բան չի նշմարվում։

Բայց ես չեմ բացառում, որ սեպտեմբեր–հոկտեմբերին, իսկապես, այնպիսի մի վերադասավորում առաջ գա քաղաքական դաշտում, որը չեմ ասում, թե էական կարող է ազդել, բայց որոշակի  տեղաշարժեր  կարող է առաջ  բերել դաշտում,–ասել  է նա։

Անդրադառնալով նոր ուժի ձևավորմանը՝ Երվանդ Բոզոյանը նշել է, թե հասարակության մեջ կա չբավարավածության բարդույթ։

–Մարդիկ բավական դժգոհ են իշխանության գործունեությունից, և նրանց չի բավարարում իշխանությունների աշխատանքը, որի հետևանքով մարդիկ արտագաղթում են։ Վերջին տարիներին մոտ  200 000 մարդ է արտագաղթել, ավելի քան 20% տնեսությունը  կճատվել է, փաստացի՝  բիզնեսը դուրս է գալիս Հայաստանից, այսինքն՝ ոչ ստանդարտ վիճակ է, և բնականաբար՝ այս ոչ  ստանդարտ վիճակը  պահանջում է  լուծում։ Բայց ումի՞ց պետք է ստանա՝ կա՛մ իշխանությունից, կա՛մ ընդդիմությունից։ Եթե հասարակությունն  այդ լուծումը չի  ստանում ո՛չ իշխանությունից, ո՛չ տիտղոսային ընդդիմությունից, ապա հասարակության մեջ առաջանում է նոր  ուժի ստեղծման խնդիրը, որը  կգա փոխարինելու թե՛ իշխանություներին, թե՛ տիտղոսային ընդդիմությանը։ Այսօր այդպիսի  հասարակական պահանջ կա,–ասել է նա։

Քաղաքագետը, սակայն, ասել է, թե չի կարող հստակեցնել՝ այդ ուժը կստեղծվի՞, թե՞ ոչ։

Պատասխանելով հարցին, թե արդյոք համաձա՞յն է այն կարծիքին, թե Հայաստանում քաղաքական ուժ ստեղծելու լուրջ  ներուժ ունեն միայն երեք նախագահները՝ Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը, որոնք բացահայտ  գործում են, և  Ռոբերտ Քոչարյանը, և արդյոք  նոր ուժի ստեղծումը կարելի՞  է կապել  միայն Ռոբերտ  Քոչարյանի հետ՝ Երվանդ Բոզոյանն ասել է, թե այն, որ երեք նախագահները լուրջ ուժ ստեղծելու  նշանակալի ռեսուրսներ ունեն, ակնհայտ է։

–Բայց ես չեմ բացառում, որ այս գործընթացների  արդյունքում կարող է չորրորդ գործոն ի հայտ գալ։ Այդպիսի բան հնարավոր չէ բացառել,–նշել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը