Լրահոս

08.07.2011 14:27


Քաղաքագետ. «Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը չի գնա այնպիսի մի լուծման, որով կվտանգվի ԼՂՀ–ի անվտանգությունը»

Քաղաքագետ. «Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը չի գնա այնպիսի մի լուծման, որով կվտանգվի ԼՂՀ–ի անվտանգությունը»

Քաղաքագետ  Երվանդ Բոզոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ այն համատեքստում, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել էր Բաքու և Երևան՝ ներկայացնելու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նոր առաջարկները, իսկ երեկ էլ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։

Նրա խոսքերով՝ Մոսկվան Կազանի հանդիպմամբ համոզված էր՝ կհասնի նրան, որ ինչ–որ բան կստորագրվի:

Այստեղ կար նաև որոշակի շահագրգռվածություն, որ եթե այստեղ առաջընթաց չլինի, ապա ԱՄՆ–ը կակտիվանա: Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի իր առաքելությունը բնականոն առաջընթաց ունենա: Եթե Մոսկվայի ջանքերը չպսակվեն հաջողությամբ, ապա ԱՄՆ–ը հույս ունի` եթե ոչ հիմնարար սկզբունքների չընդունման, ապա գոնե ինչ–որ բան կորզելու: Ադրբեջանցիները հույս ունեն, որ այսպիսի ճնշումներով իրենց կառաջարկվի ճանապարհային մի քարտեզ: Կարծում եմ, որ ՀՀ–ն այստեղ զիջումների կարիք չունի: Գնդակը գտնվում է Բաքվի դաշտում, նրանք պետք է որոշում կայացնեն՝ պատրա՞ստ են զիջումների, թե՞ ոչ: Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը չի գնա այնպիսի մի լուծման, մի փաստաթղթի ստորագրման, որով կվտանգվի ԼՂՀ–ի անվտանգությունը,–ասել է նա:

Ըստ Երվանդ Բոզոյանի՝ ԼՂ խնդիրը բավական բարդ է, քանի որ կողմերը ունեն լուծման լրիվ հակդիր պատկերացումներ։

–Հայկական կողմը երբեք չի պատկերացնում, որ ԼՂՀ–ն կլինի Ադրբեջանի կազմում, Ադրբեջանն էլ երբևիցե չի մտածում, որ հնարավոր է՝ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը