Լրահոս

08.07.2011 14:34


ԵՊՀ ռեկտոր. «Դժվարանում եմ ասել, թե ինչու չեղան այլ թեկնածուներ»

ԵՊՀ ռեկտոր. «Դժվարանում եմ ասել, թե ինչու չեղան այլ թեկնածուներ»

Այսօր լրագրողների հետ հանդիպել է Երևանի պետական համալսարանի նորընտիր ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Այն հարցին, թե ըստ նրա՝ որն է իր վերընտրման պատճառը՝ նա ասել է. «Հավատացեք, որ ուրիշ բարեմասնությունների համար ռեկտոր չեն ընտրում: Եվ եթե ինձ ընտրել են, ուրեմն ինչ-որ դրական տեղաշարժեր եղել են համալսարանում այս տարիներին»:

Նա հավաստիացրել է, որ ԵՊՀ ռեկտորի ընտրություններն ընթացել են կանոնակարգին համապատասխան, փակ և գաղտնի քվեարկությամբ:

Լրագրողների այն հարցին, թե ինչու ռեկտորի պաշտոնի այլ հավակնողներ չեղան, ԵՊՀ վերընտրված ռեկտորը դժվարացել է պատասխանել. «Դժվարանում եմ ասել, թե ինչու չեղան այլ թեկնածուներ»։ Ապս հավելել է, թե ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, որ այլ թեկնածուներ չկային»։

Ա. Սիմոնյանն ընդունել է, որ չնայած իր պաշտոնավարման տարիներին արձանագրած արդյունքներին, եղել են նաև թերություններ, ու ինքը գնահատում է տեղին քննադատություններն ու առաջարկները։

Այս խորագրի վերջին նյութերը