Լրահոս

08.07.2011 15:33


Քրդերի և թուրքերի միջև զինված բախում է տեղի ունեցել

Քրդերի և թուրքերի միջև զինված բախում է տեղի ունեցել

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ–ները, Թուրքիայի Դերսիմի նահանգի լեռնային հատվածներում թուրքական զինված ուժերի և քրդական զինյալների միջև բախումներ են սկսվել, որի ընթացքում սպանվել է 1 և վիրավորվել 3 թուրք զինվորական։

Թուրքիայի զինված ուժերը որոնողական գործողություններ են իրականացրել լեռնային հատվածներում, և երեկ  երեկոյան բախվել են քրդերի 15-հոգանոց զինված խմբի հետ։ Սկսվել է զինված բախում, որը շարունակվել է ամբողջ գիշեր։

Դեպքի վայր են մեկնել զինվորական մասնագիտացված ստորաբաժանումներ, որոնց էլ օդից աջակցել են ռազմական ուղղաթիռները։

Այս խորագրի վերջին նյութերը