Լրահոս

11.07.2011 10:28


Լիբիայում ապստամբները փորձում են Քադաֆիին նավթից զրկել

Լիբիայում ապստամբները փորձում են Քադաֆիին նավթից զրկել

«Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդում է, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հակառակորդները կիրակի փակել են Զուվարահ քաղաքի գործարանին նավթ մատակարարող նավթամուղը, որպեսզի խոչընդոտեն երկրի արևմուտքում կառավարական զորքերի մատակարարումը։

«Նավթը պատկանում է բոլոր լիբիացիներին և ոչ թե Քադաֆիին, այլևս նա չի կարողանա այն մեր դեմ օգտագործել»,–հայտարարել են ապստամբների ներկայացուցիչները։

Գործակալության տվյալներով՝ նավթամուղի կասեցման գործողությանը մասնակցել է մոտ 20 ապստամբ։

Մի քանի օր առաջ ապստամբները փակել էին Էզ–Զավիա քաղաքին մատակարարող նավթամուղը։ Երկու նավթամուղներն էլ մասնավորապես նավթ էին մատակարարում մայրաքաղաք Տրիպոլիին։

Այս խորագրի վերջին նյութերը