Լրահոս

11.07.2011 12:05


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 10-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել են մոլեգնել հրդեհները: Մասնավորապես, հրդեհի հետեւանքով Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքում այրվել է 2500 քմ. խոտածածկ տարածք, Երևան-Եղվարդ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրի հարակից տարածքում` 3 հա խոտածածկ տարածք և աղբ, Երևան քաղաքի Փոքր Մհեր վարժարանի հարակից տարածքում` 5000 քմ. խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան տարածքում` 4 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Գառնի գյուղում` 4500 ք.մ.  խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 70/72 տան հարակից տարածքում`1000 քմ. խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում` Գ. Հարությունյանին պատկանող 5000 քմ. խաղողի այգին և 2000 քմ. խոտածածկ տարածք, Շիրակի մարզի Մայիսյան գյուղում`4000 քմ. ցորենի դաշտ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում գտնվող Մուսայելյանի անվան դպրոցի հարակից տարածքում` 2000 քմ. խոտածածկ տարածք, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում` 9 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Նորքի Այգիներ 247 տան հարակից տարածքում` 6 հա  խոտածածկ տարածք և թփեր, Երևան քաղաքի Արցախի պողոտայի  4-րդ նրբանցքի հարակից տարածքում` 2000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Այասի փողոցի վերջնամասում` Դալմայի այգիների տարածքում` 2 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Աթենքի փողոցի թիվ 2/1 շենքի հարակից տարածքում` 1500 քմ. խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում` 4000 քմ. խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Արտենի գյուղի գերեզմանատան տարածքում` է 4000 քմ. խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում` 4000 քմ. խոտածածկ տարածք և 100 խնձորենի, Երևան քաղաքի Նուբարաշեն 4-րդ փողոցի թիվ 2 տան հարակից տարածքում` 3 հա խոտածածկ տարածք և 40 ծիրանենի,  Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի եկեղեցու հարակից տարածքում` 4000 քմ. խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Չաուշի փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 7 տան հարակից տարածքում`3500 քմ. խոտածածկ տարածք,  Երևան քաղաքի Արարատյան 2-րդ զանգվածի վերջնամասում` Դալմայի այգիների տարածքում` 1000 քմ. խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Սարկավագի 6-րդ փողոցում գտնվող “Սուրբ Մարիամ Աստվածածին” եկեղեցու բակում`1500 ք.մ. խոտածածկ տարածք: Բոլոր նշված դեպքերում հրշեջների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:

Այս խորագրի վերջին նյութերը