Լրահոս

11.07.2011 14:19


Քաղտեխնոլոգ. «Հայաստանում բոլոր ներքաղաքական զարգացումներն արտաքին քաղաքական ազդակների հետևանք են»

Քաղտեխնոլոգ. «Հայաստանում բոլոր ներքաղաքական զարգացումներն արտաքին քաղաքական ազդակների հետևանք են»

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսության գործընթացին՝ «PR» ընկերության նախագահ Կարեն Քոչարյանն ասել է, թե երկխոսությունը պտտվում է քաղաքական դաշտում, իսկ հանրությունը դրան իներտ է հետևում։

Երկխոսությունից եթե չշահեն, ապա չեն տուժի: Ես միշտ ասել եմ, որ երկխոսություն կա, շարունակվում է և կշարունակվի: Կարևոր չէ՝ պատվիրակության կազմո՞վ կարձագանքի, թե՞ չէ: Էականն այն է, թե այն ինչպես կընթանա: Երկխոսությանն ավելի մոտենալը ձեռք չի տալիս ՀԱԿ–ին, քանի որ  ընտրություններ են, և նա այսպես թե այնպես պետք է կոշտացնի  իր դիրքորոշումը, իսկ հեռանալը իշխանությանը ձեռք չի տալիս: ՀԱԿ–ը չի ցանկանում, որ այն մեղրամսի վերածվի, այլ ուզում է պահվի որպես երկխոսություն,–ասել է նա:

Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանն էլ  հակադարձել է, թե ՀԱԿ–ին և իշխանությանը, կարող է, երկխոսությունը ձեռնտու է, սակայն սրանից տուժում է հասարակությունը:

Դրան ի պատասխան՝ Կարեն Քոչարյանը նշել է, թե բոլոր ներքաղաքական զարգացումներն արտաքին քաղաքական ազդակների հետևանք են:

Հարցին, թե արդյոք որևէ կապ կա՞ Ղարաբաղյան խնդրի և նրա միջև, որ իշխանությունը պատրաստակամություն է հայտնել պատվիրակությամբ երկխոսել ՀԱԿ–ի հետ, նա պատասխանել է, թե անմիջական կապ կա, սակայն չի ցանակցել  հստակեցնել, թե ինչպիսի։

–Ղարաբաղի հարցում պոտենցիալ վտանգավոր զարգացումներ միշտ էլ կան, բայց այս պահին ես չեմ հավատում, որ կոնկրետ վերջին շրջանում վտանգավոր զարգացում եղել է ԼՂ հարցում,–ասել է նա:

Մարինե Պետրոսյանն էլ հակադրաձել է, թե այս երկխոսությունը իշխանությունների կողմից կարող էր օգտագործվել  Ղարաբաղի  վերաբերյալ փաստաթղթի  ստորագրման դեպքում։

Իշխանությունները կարող էին պոտենցիալ  դաշնակից գտնել  այդ հարցում ի դեմս ՀԱԿ–ի, իսկ  Լևոն Տեր–Պետրոսյանի ամենամեծ հույսը նա էր, որ Ղարաբաղի հարցում ուժեղ տեղաշարժ կլինի, Սերժ Սարգսյանը կզգա իր կարիքը։ Եթե իսկապես Սերժ Սարգսյանը տարածքներ հանձնելու համաձայնագիր ստորագրեր, Լևոն Տեր–Պետրոսյանը պետք է հանդես գար Սերժ Սարգսյանի պաշտպանի դերում, բայց, բարեբախտաբար, նման բան չեղավ, բայց եթե նման բան լիներ, ՀԱԿ–ի ամենամեծ տալիքը Սերժին կլիներ այդ օգնությունը,–ասել է նա։

Ըստ նրա՝ քանի որ  Սերժ Սարգսյանը Ղրաբաղի վերաբերյալ նման թուղթ չստորագրեց, ՀԱԿ–ի դերքերը թուլացան։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ իշխանությունը համաձայնեց պատվիրակությամբ երկխոսել, Մարինե Պետրոսյանը նշել է, թե դա երկու պատասխան ունի։

–Մեկը ՀԱԿ–ի կողմից շրջանառվող այն տեսակետն է, թե իշխանությունն այնքան թույլ է, որ երկխոսությանը համաձայնեց։ Բայց կա նաև երկրորդը, որ ՀԱԿ–ն է թույլ, և իշխանությունն այնքան վստահ է իր ուժերին, որ համաձայնեց երկխոսության, և այդ կերպ միջազգային ասպարեզում իրեն ժողովրդավար է ներկայացնում ու փոխում է իր  իմիջը,–ասել է նա։

Սրան ի պատասխան՝ Կարեն Քոչարյանը ևս մեկ անգամ շեշտել է, թե  անգամ Մարինե Պետրոսյանի վերջին խոսքերը ցույց են տալիս, որ Հայաստանում ցանակացած ներքաղաքական գործընթաց կապված է արտաքին քաղաքականության  հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը