Լրահոս

11.07.2011 16:07


ԿԸՀ նորընտիր անդամներն ինքնաբացարկ են հայտնել

ԿԸՀ նորընտիր անդամներն ինքնաբացարկ են հայտնել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր անդամներ Աիդա Մուրադյանը և Ռոզա Ստեփանյանը նամակ են գրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ ինքնաբացարկ հայտնելով։ Նամակում մասնավորապես գրված է.

«Տեղեկանալով ԿԸՀ անդամի ընտրության համար Ձեր կողմից հայտարարված մրցույթի մասին և հավատալով այդ գործընթացին՝ մենք մասնակցեցինք և ընտրվեցինք մրցութային հանձնաժողովի կողմից։

Արդյունքները հայտարարվելուց անմիջապես հետո զանգվածային լրատվության որոշ միջոցներ հեգնեցին մեր երիտասարդ տարիքն ու անփորձությունը, սկսեցին շահարկել այն հանգամանքը, որ մենք Ձեզ հետ նախկինում աշխատել ենք միևնույն իրավաբանական գրասենյակում, ոմանք նույնիսկ մեզ արդեն պիտակավորեցին «ապագա ընտրակեղծարարներ»։

Լինելով երիտասարդ իրավաբաններ և ամենևին ոչ հրապարակային հասարակական–քաղաքական գործիչներ՝ մենք պատրաստ էինք աշխատել ԿԸՀ–ում՝ որպես չքաղաքականացված և արհեստավարժ մասնագետներ, բայց ոչ երբեք ենթարկվել մեր պատկերացմամբ անարդար հարձակումներին։ Հասկանալով, որ քաղաքական սպասվող զարգացումների պարագայում ԿԸՀ անդամները կդառնան ավելի խոցելի, և տեսնելով՝ ինչպես են վերաբերվում դեռևս պաշտոնավարումը չսկսած անդամության թեկնածուներին, խնդրում ենք դիտել սույն գրությունը՝ որպես ինքնաբացարկի դիմում, և մեզ չներկայացնել ՀՀ նախագահին ԿԸՀ անդամության համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը