Լրահոս

11.07.2011 16:32


Սպանություն Սևան քաղաքում

Հուլիսի 11-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2 տան մոտ կրակոցներ են արձակվել և մարդ է սպանվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, անհայտ անձը նշված տան բակում հրազենից կրակոցներ է արձակել 1973 թ. ծնված Մերուժան Մովսիսյանի ուղղությամբ և սպանել նրան:
Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 դատարկ պարկուճ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը