Լրահոս

12.07.2011 10:33


Եվրամիությունն ուզում է ավելի մեծ դեր ունենալ ղարաբաղյան գործընթացում

Եվրամիությունն ուզում է ավելի մեծ դեր ունենալ ղարաբաղյան գործընթացում

Առաջիկա շաբաթների ընթացքում պաշտոնական Բրյուսելը Հարավային Կովկաս կուղարկի իր նոր հատուկ ներկայացուցչին, որի հիմնական առաքելություններից մեկը կլինի նպաստել տարածաշրջանի հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտգործնախարարության` Արևելյան հարևանության ծրագրի գործադիր տնօրեն Միրոսլավ Լայչակը:

Լայչակն ընդգծել է, որ Եվրամիությունն ուզում է մեծացնել իր դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի հաշվին:

–Եվրամիությունն աջակցում է Մինսկի խմբին։ Սակայն, միևնույն ժամանակ, Եվրամիության անդամ երկրների շարքում այժմ աճող համոզմունք կա, որ պաշտոնական Բրյուսելը նույնպես պետք է ակտիվ և տեսանելի քաղաքական դերակատարություն ունենա: Ղարաբաղյան խնդիրը մեր հարևանությամբ միակ հարցն է, որի կարգավորմանը Եվրամիությունն ուղղակիորեն ներգրավված չէ: Մենք չենք կարող հարաբերություններ ունենալ մեր արևելյան հարևանների հետ և ձևացնել, որ այդ հարցը գոյություն չունի»,–ասել է Լայչակը:

Այս խորագրի վերջին նյութերը