Լրահոս

12.07.2011 11:02


Քաղաքապետարանի մոտ բողոքի գործողություն է

Քաղաքապետարանի մոտ բողոքի գործողություն է

Այս պահին Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի գործողություն են իրականացնում Նոր Արեշ 35–րդ փողոցի 127/1 4–րդ կարգի վթարային շենքի բնակիչները։ Նրանք պահանջում են, որ հանրակացարանային իրենց շենքն ապամոնտաժեն, և մեկ այլ շենքում բնակարան տրամադրեն։ Սակայն բողոքի գործողության մասնակիցների խոսքերով՝ այս հուլիսի 7–ին քաղաքապետարանից իրենց պատասխան նամակ է եկել, որ բնակարաններով ապահովելու են բազմաբնակարան վթարային այլ շենքերի բնակիչներին և ո՛չ իրենց։ 4–րդ կարգի վթարային շենքի բնակիչները «7օր»–ին հայտնել են, որ իրենց հանրակացարանում 140 բնակարան և 500 բնակիչ կա։ 501–րդ բնակիչն էլ ծնվել է օրեր առաջ։ Բողոքի գործողության մասնակիցներն ասել են, որ շենքը ծայրաստիճան վթարային վիճակում է, և իրենք ամեն օր ահ ու սարսափով են քուն մտնում ու արթնանում. ամեն վայրկյան պատերը կարող են փլվել նրանց և նրանց երեխաների վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը