Լրահոս

12.07.2011 11:29


Սփյուռքահայ ուսանողները կտուգանվեն, եթե...

Սփյուռքահայ ուսանողները կտուգանվեն, եթե...

Սփյուռքահայ ուսանողները, ովքեր կրթություն են ստացել Հայաստանի բուհերում պետպատվերի շրջանակներում, տուգանվելու են, եթե հրաժարվեն առնվազն երկու տարի աշխատել իրենց բնակության վայրում։ Այս մասին Կրթության ազգային ինստիտուտում հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Ամեն տարի պետությունը պետպատվերի շրջանակներում 70 անվճար տեղ է հատկացնում սփյուռքի ուսանողներին, սակայն խնդիր է ծագում, երբ ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները չեն աշխատում իրենց բնակության վայրում։ Հետևաբար, մեր բոլոր ջանքերը և միջոցները, որոնք մենք ծախսել ենք այդ ուսանողների վրա, որպեսզի նրանք փոխարինեն սփյուռքի ուսուցիչներին, ապարդյուն են»,- ասել է Աշոտյանը։

Նախարարը հայտարարել է, որ ուսանողների պայմանագրերում ներառվելու է կետ, համաձայն որի, եթե շրջանավարտները հրաժարվեն վերադառնալ իրենց բնակության երկիր և չաշխատեն այնտեղ երկու տարի, կտուգանվեն ավարտական կուրսի ութնապատիկ գումարի չափով: Նրա խոսքով, այսպիսով, կանոնները խախտած ուսանողները կհատուցեն կառավարությանը պատճառած «վնասը»:

Այս խորագրի վերջին նյութերը