Լրահոս

12.07.2011 13:10


Ս. Մինասյան. «Քեթրին Էշթոնի հայտարարությունը վերաբերում է զինված ուժերի շփման գծում լարվածության մեղմացմանը»

Ս. Մինասյան. «Քեթրին Էշթոնի հայտարարությունը վերաբերում է զինված ուժերի շփման գծում լարվածության մեղմացմանը»

Անդրադառնալով Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այն գնահատականներին, թե ստատուս քվոն անընդունելի է, «Կովկաս» ինստիտուտի փոխնախագահ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասել է, որ այստեղ հարցն այն է՝ ինչ ստատուս քվոյի մասին է խոսքը։

«Եվրոպայի, ինչպես նաև ամբողջ միջազգային հանրության համար առաջնահերթը խաղաղության պահպանումն է։ Եթե հարցը վերաբերում է այն ստատուս քվոյին, որն արտացոլում է սահմանագծում տեղի ունեցող միջադեպերը, ապա, բնականաբար, այն ձեռք չի տալիս ոչ մեկին»,–նկատել է քաղաքագետը։ Նրա կարծիքով Քեթրին Էշթոնն անհանգստություն է հայտնել հենց զինված ուժերի շփման գծում առկա իրավիճակը փոխելու կամ լարվածությունը մեղմելու առումով։

Նա նաև ավելացրել է, որ պետք չէ մոռանալ այն, որ Եվրախորհրդարանը չի հանդիսանում այն օղակը, որը վճռորոշ դեր է խաղում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ. «Չեմ կարծում, որ այդ լսումներին պետք է չափազանց մեծ ուշադրություն դարձնել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը