Լրահոս

13.07.2011 17:46


Ռուսական զորամասի նախկին զինծառայողների բողոքը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին

(ոչ պաշտոնական թարգմանություն) Մեծարգո պարոն նախագահ, Մենք ՌԴ քաղաքացիներ ենք, ՀՀ-ում տեղկայված 102 Ռազմական բազայի նախկին պայմանագրային զինծառայողներ, ովքեր սպասում են  ԲՊՍ (բնակարանային պետական սերտիֆիկատի) ստացմանը: 2011թ ապրիլից մենք բազմիցս դիմումներ ենք հղել ՌԴ Նախագահին, Կառավարության ղեկավարին, ՌԴ մարդու իրավունքների պաշտպանին, ՌԴ տարածքային զարգացման նախարարին, պաշտպանության նախարարին, փոխնախարարին, մեր խնդիրների մասին, եւ ունենք հավասատագրեր, որ մեր նամակները հասել են հասցեատերերին: Մենք դիմումներ ենք ուղղել բոլոր հնարավոր գերատեսչություններին, որոնք իրավասու են այս հարցի լուծման համար, բայց մինչ այսօր չենք ստացել ոչ մի պատասխան բարձրացված խնդրի վերաբերյալ: Մեր նամակները չգիտենք ինչու չեն հասնում անձամբ ՌԴ նախագահին, այլ աշխատակազմի ուղղորդմամբ այն հասցեագրվում է ՊՆ` հարցը վերանայելու համար: 2005-2010 թթ. մենք, մեր ընտանիքի անդամները, անկախ քաղաքացիությունից, ըստ գործող կարգի ճանաչվել ենք բնակարանի կարիք ունեցողներ եւ փաստագրվել ենք ԲՊՍ-ի համար ՌԴ տարածքում: 102-րդ ՌԲ հրամանատարությունը խոստացավ մեզ 3-4 ամսվա ընթացքում հատկացնել մեզ ԲՊՍ-ն, հավատալով հրամանատարության խոստումներին մեզանից մեծ մասը համաձայնեց զորացրվել ՌԴ ԶՈՒ եւ դուրս գրվեց ԶՄ անձնակազմի ՌԴ տարածքում  բնակարանների հատկացումների հերթացուցակից: Մենք բոլորս հանդիսանում ենք ԲՊՍ հերթագրվածներ եւ արդեն 2 տարի չենք կարող ստանալ օրենքով մեզ հասանելիք  սերտիֆիկատները: Ի միջայլոց, ԲՊՍ տրամադրվում են պայմանագրային զինծառայողներին` վեջիններիս զորացրման դեպքում մեկ տարվա ընթացքում: Մենք, պահեստային սպաներ, ենթասպաներ, սերժանտներ ու զինվորներ ենք, ովքեր հաշվառված են միասնական էլեկտրոնային հերթացուցակում, (Զինծառայողների միասնական Ռեեստրում) մեզ հետ բնակվող ընտանիքի անդամների հետ միասին, անկախ քաղաքացիությունից: Ուզում ենք հրավիրել ձեր ուշադրությունը այն փաստին, որ մենք վաղուց հաշվառված ենք ԲՊՍ ստանալու համար, մեր տվյալները գրանցված են, եւ մինչեւ 2010 թ. վերջ բոլոր հերթագրվածները ըստ հերթացուցակի առանց խնդիրների ստացել են իրենց սերտիֆիկատները: Ծանոթանալով 2011թ. ապրիլի 1-ի, HP 32/521 ՌԴ Տարածքային զարգացման նախարարության 102 ՌԲ-ին հղված հեռագրի բովանդակությանը, մենք  դիմել ենք 102 ՌԲ հրամանատարությանը, ՌԴ ՀՀ-ում հյուպատոսությանը, մեր խնդրի առնչությամբ, սակայն նրանք չկարողացան լուծում գտնել: Ըստ  ՌԴ Կառավարության  Ն 153, 21 մարտի 2006թ, որոշման ԲՊՍ հատկացվում է համաձայն  հերթագրվածի ընտանիքի անդամների թվի: Ընտանիքի անդամներ համարվում են մշտական համատեղ բնակվողները` կինը/ամուսինը, երեխաները, ծնողները, մյուս հարազատները` խնամքի տակ գտնվող, անգործունակ, համատեղ բնակվող,  հաշվառվում են ծրագրում, եթե կա դատարանի որոշում այն մասին, որ  նրանք համարվում են ընտանիքի անդամներ: Ինչպես երեւում է ներկայացված նորմից, որեւէ կետ կամ հղում չկա ընտանիքի անդամների պարտադիր ՌԴ քաղաքացիության մասին:  Նույն հետեւությունը կարելի է անել նաեւ այն պարտադիր փաստաթղթերի ցանկից, որոնք պետք է ներկայացվի ծրագրի մասնակցի կողմից ԲՊՍ ստանալու համար: Այսպիսով արգելող նորմի բացակայության հետեւանքով զինծառայողը իրավունք ունի ձեռք բերել ԲՊՍ ընտանիքի այն անդամների համար եւս, ովքեր օտարերկրացիներ են: Մեզանից շատերը մեծ ցանկություն ունեին ստանալ ՌԴ քաղաքացիություն իրենց ընտանիքի բոլոր անդամների համար, սակայն դա հնարավոր չէր իրականացնել, քանի որ գործում է □ՌԴ քաղաքացիության մասին օրենքը□, հոդված 13և14, ընդունված 2002թ. 31 մայիսի, Ն62-ԴՕ, որտեղ նշվում է, որ ՌԴ քաղաքացի կարող են լինել նրանք, ովքեր մշտապես բնակվում են ՌԴ տարածքում: Այս խնդրով եւս բազմիցս դիմել ենք ՌԴ դեսպանատուն, ՌԴ հյուպատոսություն, բայց բացառությամբ մեր անչափահաս երեխաների, ոչ մեկին քաղաքացիություն չի շնորհվել: Մեր ընտանիքի անդամները, որոնք ՌԴ քաղաքացիներ չեն, առաջին հերթին մարդիկ են, ովքեր կարիք ունեն ոչ միայն ծառայողական բնակարանների` մեր ծառայության ընթացքում, այլ նաեւ մեր զորացրումից հետո` մշտական բնակարանների: Ինչպես արդեն նշել ենք մինչեւ 2010թ վերջը մյուս ԲՊՍ հերթագրվածները, առանց խնդիրների իրականացրել են իրենց իրավունքը ԲՊՍ ծրագրում, ԲՊՍ ստանալով ընտանիքի բոլոր անդամների համար, անկախ քաղաքացիությունից: Սակայն այսօր երբ Դուք, պարոն Նախագահ, կոչ եք անում բոլոր իրավասու նախարարություններին եւ գերատեսչություններին արդյունավետ լուծել զինծառայողների եւ նրանց ընտանիքների բնակարանով ապահովելու եւ մյուս բոլոր պետական պարտականություների կատարումը վերոհիշյալ խավի նկատմամբ, մինչդեռ որոշ պաշտոնյաններ դիրքի չարաշահմամբ փորձում են զրկել մեզ մեր բնակարանային իրավունքից եւ այսպես լուծել մեր բնակարանային հարցը: Մեր բազմաթիվ դիմում-բողոքները Ձեզ մնում են առանց համապատասխան ուշադրության, չեն քննարկվում ըստ էության եւ Ձեր աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչության կողմից վերահասցեագրվում է ՊՆ, որը չի ցանկանում ուշադրության արժանացնել մեր դիմումները: Մեր ծառայության տարիներին մենք բոլորս ազնվորեն ու մեծ պատասխանատվությամբ կատարել ենք մեր պարտականությունները Հայրենիքի հանդեպ, համաձայն մեր պայմանագրերի: Մեր խմբում կան  Աֆղանստանի, Չեչնիայի պատերազմական գործողությունների մասնակիցներ, ԶՈՒ վետերաններ, անձինք ովքեր բազմիցս պարգեւատրվել են խիզախության, գերազանց ծառայության համար, անձինք, ովքեր վիրավորվել են պատերազմական գործողությունների ժամանակ: Հիմա եկել է ժամանակը, երբ պետք է պետությունը կատարի պարտականությունները մեր հանդեպ` տրամադրի ԲՊՍ: Հանդիսանալով պայմանագրային զինծառայողներ, ՌԴ քաղաքացիներ,  մենք եւ մեր ընտանիքի անդամները օգտվել ենք բոլոր այն իրավունքներից եւ արտոնություններից, ինչ նախատեսված է եղել օրենքով ՌԴ զինծառայողների եւ նրանց ընտանիքների համար: Ինչպես նշվում է ՌԴ □Զինծառայողի կարգավիճակի մասին□ օրենքում (1998թ. 27 մայիսի Ն 76), օտարերկրացի զինծառայողների համար նախատեսվում է բնակարանների հատկացման  այլ կարգ, եւ նրանք չեն կարող օգտվել այն արտոնություններից ինչ նախատեսված է այն զինծառայողների համար, ովքեր ՌԴ քաղաքացիներ են, նույնիսկ այն դեպքում, եթե նրանց ընտանիքների անդամները ՌԴ քաղաքացիներ են: Մեր ծառայության ընթացքում մեր ընտանիքի անդամները  օգտվել են անվճար երթեւեկելու իրավունքից, ծառայողական բնակարանից, դրամական հատկացումներից բնակարանի վարձակալման դեպքում եւ այլ բազմաթիվ արտոնություններից անկախ քաղաքացիությունից: Եւ հանկարծ ԲՊՍ ստացման  փաստագրումից 2 տարի անց, այն ժամանակ երբ մեր ընկերներց շատերը, ովքեր փաստագրվել են ավելի ուշ (իրենց եւ ընտանիքի անդամների համար, որոնք նույնպես ՌԴ քաղաքացիներ չեն) քան մենք արդեն ստացել են հասանելիք սերտիֆիկատները, մեզ մերժում են` տալով անհասկանալի ու անընդունելի բացատրություններ: Օրինակ, ՌԴ ՊՆ փոխնախարար Տ.Շեվցովան պատասխանում է մեզ, որ 102 ՌԲ ստուգումների արդյունքում բացահայտվել են Միասնական ռեեստրում գրանցված զինծառայողներ, որոնց ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիներ չեն, հետեւաբար գործընթացը կասեցվել է, առանց հղում կատարելու որեւէ նորմատիվ ակտի, հրահանգվում է որոշ պաշտոնյանների տանել բացատրական աշխատանքներ տվյալ զինծառայողների հետ: Մենք բազմիցս հաստատել ենք մեր ցանկությունը մասնակցել ԲՊՍ ծրագրին: 2011թ մայիսի 3-ին 102 ՌԲ այցելեց ՊՆ Բնակարանային ապահովման դեպարտամենտի ներկայացուցիչ Վ.Ի.Զայեցը, հանդիպման ժամանակ մենք մեկ անգամ եւս հաստատեցինք մեր մասնակցությունը ԲՊՍ ծրագրին, եւ նա խոստացավ մեր պահանջները ներկայացնել ՌԴ ՊՆ: Բայց 2011 թվի հունիսի 16-ին նույն անձնավորությունը հեռախոսով մեզ հայտնեց, որ որոշում մեր խնդրի վերաբերյալ դեռեւս չի կայացվել: Հավանաբար չիմանալով ՌԴ □Քաղաքացիության մասին□ օրենքը, մեզ առաջարկեց անհապաղ ձեւակերպել քաղաքացիություն մեր ընտանիքի մյուս անդամների համար, ինչը իրականանալի չէ մեր նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում: Ստեղծվել է անելանելի մի վիճակ: Մի կողմից մենք, մեր ընտանիքների բոլոր անդամները անկախ քաղաքացիությունից հերթագրված ենք Միասնական Ռեեստրում ԲՊՍ ստանալու համար, մյուս կողմից  ՌԴ քաղաքացիություն չունեցող մեր ընտանիքների անդամները խոչընդոտ են հանդիսանում մեր սերտիֆիկատները ստանալու համար: Հուսահատված մենք դիմել ենք Գյումրիում գտնվող ՌԴ Հյուպատոսություն, որտեղ մեզ պատասխանել են, որ նման իրավիճակում քաղաքացիություն ստանալու իրավունք կարող է տալ ՌԴ Նախագահը բացառության կարգով: Հարգելի պարոն նախագահ, մեր ամբողջ խմբի կողմից խնդրում ենք Ձեզ թույլատրել ՀՀ քաղաքացիներին, Միասնական Ռեեստրում հերթագրվածների ընտանիքների անդամներին, շնորհել ՌԴ քաղաքացիություն` պարզեցված կարգով: Մեր կանայք ու չափահաս երեխաները մեզ հետ կիսել են  բոլոր դժվարությունները մեր զինծառայության երկար տարիներին, անվերջ տեղափոխություններ նոր զորամասեր, երկար բացակայություններ եւ այլն: Մենք չենք կարողացել մասնակցել հանրահավաքին, որը տեղի է ունեցել Մոսկվայում 2011թ մայիսի 22-ին եւ հնարավորություն չենք ունեցել հղելու մեր հարցերը Բնակարանային ապահովման դեպարտամենտի նոր ղեկավար Մ.Ա.Կոլիչեվին, ով հանդես է եկել զինծառայողների առաջ: 2011թ. մայիսին մենք նմանատիպ նամակով դիմեցինք Ձեզ մեր խնդրահարույց հարցով, եւ խնդրեցինք այն վերցնել Ձեր անձնական վերահսկողության տակ: Բայց ավաղ պատասխանի փոխարեն ստացանք նամակ հասարակության հետ կապերի դեպարտամենտի խորհրդատու Ա.Անտոնովայից, այն մասին, որ մեր դիմումը վերահասցեագրվել է ՌԴ ՊՆ, որպես իրավասու մարմնի: Հարգելի պարոն նախագահ, առանց Ձեր անմիջական վերահսկողության այս հարցը չի կարող լուծվել: Ավելի քան 150 ընտանիք, 102 ՌԲ նախկին եւ ներկա զինծառայողներ ապրում են օտար պետության տարածքում չլուծված բնակարանային խնդրով: Շատերը գտնվում են խոր հուսահատության մեջ: Խնդրում ենք չթողնել մեր խնդիրը առանց համապատասխան ուշադրության, չթույլատրել մեր իրավունքների ոտնահարում եւ միջնորդել մեր խնդիրների շուտափույթ լուծմանը: Թվով 151 (հարյուր հիսուն մեկ) նախկին զինծառայողներ, իրենց ընտանիքներով

Այս խորագրի վերջին նյութերը