Լրահոս

14.07.2011 13:45


Վանաձոր-Ալավերդի ճանապարհին

Հուլիսի 14-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 16,4-րդ կմ-ին իրար են բախվել 1967 թ. ծնված Սեյրան Պ.-ի վարած «ՎԱԶ-21061» և 1974 թ. ծնված Վազգեն Հ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի  հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը