Լրահոս

14.07.2011 17:04


Բրիտանացի շներին կծանոթացնեն համացանցով

Բրիտանացի շներին կծանոթացնեն համացանցով

Բրիտանիայում շների ծանոթության «օն լայն» ծառայություն է բացվել։ Այսպիսի անսովոր նախաձեռնությամբ հանդես է եկել շներ բազմացնողների տեղի ակումբը։ Այս ծառայությունը հնարավորություն կտա ցեղական շների գենետիկան բազմազանեցնել։ Բացի այդ, շներ բազմացնողներն ու պոտենցիալ գնորդները կարող են ծանոթանալ ակումբում գրանցված շների առողջության հետ կապված տվյալների, առողջական տեսանկյունից երկու շների համատեղելիության և այլնի մասին։

«Սա անհրաժեշտ է շների ապագա սերունդների համար»,–ասել է պրոֆեսոր Ջեֆ Սեմփսոնը։

Այս խորագրի վերջին նյութերը