Լրահոս

15.07.2011 13:35


Հարցման պաշտոնական պատասխանն անհետացել է նախարարություն-Հայ Փոստ-ԻԱԿ ճանապարհին

2011թ. հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակեց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների Սեւ ցուցակը, որում ընդգրկվել էր նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, քանի որ ԻԱԿ-ն այս կառույցից չէր ստացել 22.06.2011թ. ուղարկած տեղեկություն ստանալու հարցման պատասխանը: Ասուլիսից մի քանի ժամ անց նախարարությունից մեզ տեղեկացրին, որ հուլիսի 1-ին ուղարկվել է ԻԱԿ-ի հարցման պատասխանը /որպես ասվածի հիմք տրամադրեցին պատասխանի էլեկտրոնային տարբերակը/: Փաստորեն,  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատշաճ կատարել է տեղեկատվություն տրամադրելու իր պարտականությունը, սակայն, մյուս կողմից, ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքը չի իրացվել, քանի որ հարցման պաշտոնական պատասխանն անհետացել է նախարարություն-Հայ Փոստ-ԻԱԿ ճանապարհին:

Հայփոստի 001 բաժանմունքում, որտեղից ԻԱԿ-ը ստանում է իրեն հասցեագրված նամակները,  ստուգեցինք պատվիրված նամակների գրանցամատյանը, որում 2011թ. հուլիսի 1-11 ընկած ժամանակահատվածում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից ԻԱԿ-ին հասցեագրված որեւէ գրություն գրանցված չէ:

Եթե ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության նամակները Հայփոստի միջոցով որոշ դեպքերում չեն հասնում հասցեատերերին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպես է առաքվում Հայփոստի միջոցով հասարակ քաղաքացիների նամակները: Ի դեպ, ԻԱԿ-ի այս Սեւ ցուցակում էր հայտնվել նաեւ "ՀայՓոստ" ՓԲԸ-ի արդեն նախկին գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը:

Ամեն դեպքում կարծում ենք, որ այս դեպքը Հայ փոստում բարեփոխումներ իրականացնելու համար խիստ պահանջ կհանդիսանա։

Անահիտ Քոչարյան ԻԱԿ Հանրային կապերի պատասխանատու

Այս խորագրի վերջին նյութերը