Լրահոս

15.07.2011 14:29


Բելգիայում ուժի մեջ կմտնի օրենք, որն արգելում է կրել փարաջա

Բելգիայում ուժի մեջ կմտնի օրենք, որն արգելում է կրել փարաջա

Հասարակական վայրերում փարաջա կրելու արգելքի մասին օրենքը Բելգիայում ուժի մեջ կմտնի հուլիսի 23–ից։ Հինգշաբթի օրենքի տեքստը հրապարակվել է թագավորության պաշտոնական «Moniteur Belge» թերթում Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդի կողմից դրա վերջնական հատատումից հետո։

Օրենքն ամբողջովին արգելում է Բելգիայի տարածքի հասարակական օգտագործման վայրերում դեմքի մեծ մասը ծածկող քողի կրելը։ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այդ օրենքի խախտման դեպքում գանձվում է 137,5 եվրո տուգանք։

Օրենքը բելգիական խորհրդարանում անցել էր դեռևս նախորդ տարվա ապրիլին, պատգամավորները գրեթե միաձայն կողմ էին քվեարկել դրա անցկացմանը։ Սակայն ձգձգվող քաղաքական ճգնաժամի պատճառով դրա ուժի մեջ մտնելը երկարաձգվեց մեկ տարով։

Այս խորագրի վերջին նյութերը