Լրահոս

16.07.2011 10:11


Ջենիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին որոշել են ամուսնալուծվել

Ջենիֆեր Լոպեսն ու Մարկ Էնթոնին որոշել են ամուսնալուծվել

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու երգիչ Մարկ Էնթոնին հուլիսի 15–ին հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին։ «People» ամսագրին նրանք ասել են, որ ամուսնալուծության որոշումը դժվարությամբ են կայացրել, սակայն բոլոր տարաձայնություններն ի վերջո կարողացել են հարթել և մնալ ընկերներ։ Լոպեսն ու Էնթոնին նշել են, որ երախտապարտ կլինեն, եթե իրենց անձնական կյանքին մարդիկ չմիջամտեն։

41–ամյա Լոպեսն ու 42–ամյա Էնթոնին ամուսնացել էին 2004թ.։ 2008թ. նրանք երկվորյակ էին ունեցել։ Թե ծնողներից ո՞ւմ հետ պետք է ապրեն Մաքսն ու Էմմին, չի նշվում։

Լոպեսի համար այս ամուսնությունը երրորդն էր։ Էնթոնին ամուսնացած է եղել երկու անգամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը