Տնտեսական

26.01.2022 12:29


Հունվարի 22–ի և 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50-ից 80 %-ով. Աշոտ Բարսեղյան

Հունվարի 22–ի և 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50-ից 80 %-ով. Աշոտ Բարսեղյան

Հունվարի 22–ի և 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50–ից 80 %-ով, սա կատաստրոֆա է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, հանրային սննդի փորձագետ Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումներին, համաձայնի որի, հանրային վայրեր մուտք գործելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստումը, կա՛մ էլ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։

«Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգումներն իրավական հիմք չունեն, հետևաբար տուգանքները օրինական չեն և դրանք բողոքարկվելու են։

Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ կարճ ժամանակ անց հանրային սննդի ոլորտը ընդվզելու է այս սահմանափակումների դեմ, որովհետև այն ծանր հետևանքներ է ունենալու ոլորտի վրա։

«Առողջապահության նախարարն էլ ընդունեց, որ քաղաքացին իր կամքով պետք է ցույց տա QR կոդը, եթե ցույց չի տալիս, ապա հանրային սննդի ոլորտի աշխատակիցները իրավունք չունեն QR կոդը սկանավորել։ Տեսչական մարմինը շաբաթ և կիրակի օրերին 60–ից ավելի տուգանք է գրել, որոնք մեր համոզմամբ, օրինաչափ չեն և դրանք բողոքարկվելու են։ Հերթական ապօրինություններից մեկն էլ այն էր, որ տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ անելիս շրջում են ոստիկանների հետ, որոնք մոտենում են հաճախորդներին և պահանջում պատվաստումը հաստատող սերտիֆիկատ։ Կառավարությանը զգուշացնում եմ, որ բիզնեսի հետ էդպես չեն խոսում, որովհետև բիզնեսը կընդվզի։ Երեկ Էկոնոմիկայի փոխնախարարին զգուշացրել եմ, որ եթե իրենք փորձեն խաղալ Առողջապահության նախարարի խաղը և չկանգնեն տնտեսվարողների կողքին, ապա իրենց էլ է սպասվում տնտեսվարողների զայրույթը»,-նշեց Աշոտ Բարսեղյանը։

Ըստ նրա՝ հունվարի 22–ից ուժի մեջ մտած սահմանափակումները ցույց են տվել, որ պատվաստված քաղաքացիների թիվը չի համապատասխանում պաշտոնապես հայտարարված թվերին։

«Առողջապահության նախարարությանը մնում է փողոցով մարդկանց հետևից վազել ու պատվաստել, որովհետև իրենց գործիքակազմը սպառվել է, իրենք պարսիկներին պատվաստելուց բացի, այլ բան չեն արել, կամ էլ այն մարդիկ են պատվաստվել, որոնք դուրս չեն գալիս։ Պարզվում է, որ բնակչության նույնիսկ 20%-ը պատվաստված չէ, ինչպես հայտարարում է Առողջապահության նախարարությունը։ Կրկնում եմ, առավել շատ պատվաստվել են պարսիկները, հետևաբար կարող եմ ասել, որ վակցինացիայի տուրիզմը Հայաստանում զարգացել է»,-նկատեց Աշոտ Բարսեղյանը։

Այս խորագրի վերջին նյութերը