Լրահոս

20.07.2011 12:16


Արմեն Մարտիրոսյան. «Երկրում երբևիցե այսպիսի նախընտրական իրավիճակ, քաղաքական իրավիճակ չի եղել»

Արմեն Մարտիրոսյան. «Երկրում երբևիցե այսպիսի նախընտրական իրավիճակ, քաղաքական իրավիճակ չի եղել»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «7օր»–ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ըստ իրեն՝ ինչո՞վ է տարբերվելու այս նախընտրական տարին մյուսներից, ասել է, թե դա բավական ծավալուն հարց է։

–Եթե մի նախադասությամբ բնութագրեմ, ապա կասեմ հետևյալը, որ երկրում երբևիցե այսպիսի նախընտրական իրավիճակ, քաղաքական իրավիճակ չի եղել։ Այսպես ասեմ՝ շատ արժեքներ խառնվել են իրար, փաստեր խեղաթյուրվում են, շատ ստվերային գործընթացներ են իրականացվում, որոշ քաղաքական ուժեր խոսում են մի բան և բոլորովին հակառակ ուղղությամբ գործունեություն են ծավալում։ Մի խոսքով՝ ընդդիմադիր  դաշտում դեռ այդ միասնականությունը չի երևում, և կարելի է արձանագրել, որ  նմանատիպ իրավիճակ երբևիցե չէր եղել,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը