Լրահոս

20.07.2011 13:04


Տիգրան Խզմալյան. «Երկու այսպես կոչված հակադիր քաղաքական ուժերը ակնհայտորեն լեզու են գտնում և, փաստորեն, պայմանավորվում են հերթական բաշխման մասին»

Տիգրան Խզմալյան. «Երկու այսպես կոչված  հակադիր քաղաքական ուժերը ակնհայտորեն լեզու են գտնում և, փաստորեն, պայմանավորվում են հերթական բաշխման մասին»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «7օր»–ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ըստ իրեն՝ ինչո՞վ է տարբերվելու այս նախընտրական տարին մյուսներից, ասել է, թե կարծում է, որ  հարցի մեջ սկզբունքային սխալ կա, քանի որ 1991թ.–ից ընտրություններ չեն եղել, այլ եղել են կեղծիքներ։

–Այն գործընթացը, որ կեղեքված  ժողովրդին ստիպում է ընտրել մեկից մեկին, ընտրություն չէ։ Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է մարում ընտրությունների վերջին հույսը, որովհետև երկու այսպես կոչված  հակադիր քաղաքական ուժերը ակնհայտորեն լեզու են գտնում և փաստորեն պայմանավորվում են հերթական բաշխման մասին։ Այդ բաշխումը, այդ կեղծիքը արվում է բացահայտ՝ բնակչության առջև։ Այս պայմաններում խոսել ընտրության մասին, ես կարծում եմ, որ  լուրջ չէ, և  ես չեմ կարող լուրջ դեմք ընդունելով այդ հարցին պատասխանել,–ասել է նա։

Ըստ Տիգրան Խզմալյանի՝ մեծ  հաշով ոչ  մի տարբերություն էլ չի լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը