Լրահոս

20.07.2011 12:59


«Սոցիալական անճարակությունը»՝ ընտանեկան բռնությունների պատճառ

Այսoր հրավիրված ասուլիսին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հայտնել է, որ հանրապետությունում ընտանեկան բռնության դեպքերի աճ չկա, բայց նվազում էլ չի նկատվում։ «Հաճախ են պատահում բռնության դեպքեր փողոցում, ընտանիքում, այլ հաստատություններում, մինչև 16 տարեկանների նկատմամբ սեռական բռնության դեպքեր»,–ասել է բամնախոսն՝ ընդգծելով, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նախորդ 6 ամիսների ընթացքում երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերը նվազել են 17-ով։

Հայաստանում ընտանեկան բռնությունների գերակշռող մասի պատճառը, ըստ Անտոնյանի, կենցաղային պայմանների ոչ բավարար վիճակն է՝ «սոցիալական անճարակությունը»։ «Մեզ մոտ երեխաների ծնողների 60%-ից ավելին ունեն կենցաղային անկանոն պայմաններ»,- ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը