Տնտեսական

23.02.2022 10:30


Փաշինյանի աշխատակազմը 12 ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»

Փաշինյանի աշխատակազմը 12 ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը գնել է 12 մարդատար ավտոմեքենա:

Պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ «Մեգնա» ընկերության հետ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 69 մլն 600 հազար դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատակազմը մեկ ավտոմեքենան գնել է 5 մլն 800 հազար դրամով կամ 12 հազար դոլարով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պետք է ավտոմեքենաները մատակարարի մինչև այս տարվա ապրիլի 30-ը:

Ի դեպ, մարդատար, ամենագնաց ավտոմեքենաները՝ Lada Niva Legend, կոմպլեկտավորումը-Classic արտադրության տարեթիվը՝ 2022 թվական, առավելագույն վազքը՝ 500 կմ, ավտոմեքենան նոր է և չօգտագործված, իսկ գույնը` սպիտակ: Պայմանագրում նշված չէ, թե ինչ նպատակով և առաջնահերթությամբ են գնվել, ինչու հիմա, և որ ամենակարևորն է՝ որ կառույցի համար են գնվել ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը