Լրահոս

22.07.2011 17:21


Չինաստանում միջքաղաքային ավտոբուս է այրվել. 41 մարդ է զոհվել

Չինաստանում միջքաղաքային ավտոբուս է այրվել. 41 մարդ է զոհվել

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Չինաստանի կենտրոնական մասից արևելք տեղակայված Հենան արվարձանում ընթացքի ժամանակ այրվել է միջքաղաքային ավտոբուս, որում ավելի քան 40 ուղևոր է եղել։

Հրդեհը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 4–ին, երբ ավտոբուսն ընթացել է Պեկին Չժուհայ մայրուղով։

«Սինհուա» գործակալությունը հաղորդում է, որ փրկվել են միայն 6 ուղևորներ և վարորդը։

Տեղական հեռուստաընկերությունները հաղորդում են, որ ավտոբուսում նախատեսված էր 35 տեղ, և դատելով ամեն ինչից՝ այն գերբեռնված էր։

Այրվելու պատճառները դեռ հայտնի չեն, սակայն հիմք կա ենթադրելու, որ ավտոբուսի բեռնատար մասում դյուրավառ նյութ է եղել։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ մարդկանց դիակները լրիվ այրված են, և նրանց հնարավոր է ճանաչել միայն ԴՆԹ թեստի միջոցով։

Չինաստանի ճանապարհներին անվտանգությունն առաջվա պես խնդիր է մնում՝ 2009թ. ընթացքում 70 հազ մարդ է մահացել ավտոպատահարից։

Այս խորագրի վերջին նյութերը