Լրահոս

23.07.2011 12:43


Նորվեգիա. «Օսլոյում զոհերի թիվը հասել է 91–ի»

Նորվեգիա. «Օսլոյում զոհերի թիվը հասել է 91–ի»

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Նորվեգիայի  ոստիկանությունից հայտնում են, որ Օսլոյում երիտասարդական ճամբարի վրա հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 84–ի։

Երկրի վարչապետի  աշխատակազմից էլ 7 մարդ է զոհվել Օսլոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Ոստիկանությունից նաև հայտնել են, որ ահաբեկչության կասկածյալ, ձերբակալված Անդրես Բրեյվիկն ունի ծայրահեղ աջ հայացքներ։

Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերդն ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է գիշերային մղձավանջ և ազգային ողբերգություն։

Այս խորագրի վերջին նյութերը