Լրահոս

23.07.2011 13:38


«Կպատռեմ շորերս հանուն Պուտինի»

«Կպատռեմ շորերս հանուն Պուտինի»

Ինչպես տեղեկացնում է «LifeNews»–ը, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի երկրպագուները հերթական նախաձեռնությունն են իրականացրել՝  ի նշան իրենց համակրանքի։ Այս անգամ գործողությունը կոչվում էր «Կպատռեմ շորերս հանուն Պուտինի»։ Նրանք վանկարկել  են՝ «Վարչապետն ամենալավն է»՝ պատռելով իրենց վրայի հագուստն ու ցույց տալով «հոգին» ու ներքնազգեստը։

Աղջիկները կրել են վերնաշապիկներ, որոնց վրա գրված է եղել «Պուտինն ամենասեքսուալ տղամարդն է», «Պուտինն ամենաազնիվն է», «Ես սիրում եմ Պուտինին» արտահայտությունները: Հիշեցնենք, որ «Вконтакте» սոցիալական ցանցում ձևավորվել է «Պուտինի բանակ» շարժումը, որի համակիրները նման այլ գործողություններ էլ են իրականացրել։ Օրինակ՝ երկու օր առաջ  լողազգեստներով աղջիկները լվացել են տեղական արտադրության ավտոմեքենաներ՝ դրանով ցույց տալով իրենց համակրանքը Պուտինի այն հայտարարության վերաբերյալ, թե պետք է խրախուսել տեղական արտադրությունը։

Այս խորագրի վերջին նյութերը