Լրահոս

25.07.2011 10:26


Քուրդ գրոհայինների հետ բախումների ժամանակ երեք թուրք զինվոր է զոհվել

Քուրդ գրոհայինների հետ բախումների ժամանակ երեք թուրք զինվոր է զոհվել

Երեք թուրք զինվոր է զոհվել «Քրդական աշխատավորական կուսակցության» գրոհայինների հետ Թուրքիայի հարավ–արևելքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, զոհված զինվորները մասնակցել են Մարդին նահանգում հուլիսի 23–ից իրականացվող գործողությանը։

Քուրդ գրոհայինները կրակ են բացել զինվորների վրա, երբ վերջիններս ճաշարանից ուղևորվել են ծառայության վայր։ Պաշտոնական հաշվետվության մեջ նշվում է, որ ստացած վնասվածքներից երեք զինվոր է մահացել։

10 օր առաջ օրենքից դուրս ճանաչված քուրդ գրոհայինները հարձակվել էին թուրք զինվորականների վրա, ինչի հետևանքով 13 զինծառայող էր զոհվել։ Երկրի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ թշնամին մեծ գին կվճարի դրա համար։

Այս խորագրի վերջին նյութերը