Լրահոս

26.07.2011 00:47


Նորվեգիայի ոստիկանությունը վերահաշվել է Բրեյվիկի զոհերին

Նորվեգիայի ոստիկանությունը վերահաշվել է Բրեյվիկի զոհերին

Նորվեգիայում երկակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը կազմում է 76 մարդ, ոչ թե 93, ինչպես հաղորդվում էր ավելի շուտ։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը, տեղեկացրել է Նորվեգիայի ոստիկանությունը։

Մասնավորապես Ուտոյա կզղու ճամբարում զոհվածների թիվը կազմում է ճշգրտված տեղեկատվությամբ 68 մարդ, ոչ թե 86։ Իսկ Օսլօ քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել էին 8 մարդ, ոչ թե 7, ինչպես նշվում էր նախկինում։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս թվային շփոթմունքը առաջացել է այն պատճառով, որ կան դժվարություններ կղզում զոհվածների թվի ճշտման հարցում, բացի այդ ոչ բոլոր զոհերն են ճանաչվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ պայթյուն, այնուհետև մի քանի ժամ անց քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ուտոյա կղզում Անդերս Բրեյվիկը ոստիկանի համազգեստով գնդակահարեց մի քանի տասնյակ մարդու։

Այս խորագրի վերջին նյութերը