Լրահոս

26.07.2011 10:04


ՄԱԿ–ը բանակցություններ է վարում Լիբիայի իշխանությունների և ապստամբների հետ

ՄԱԿ–ը բանակցություններ է վարում Լիբիայի իշխանությունների և ապստամբների հետ

Լիբիայում ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Աբդելիլա Խաթիբը երկուշաբթի Բենգազիում բանակցություններ է անցկացրել ապստամբների հետ՝ փորձելով ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ գտնել այն բանից չորս ամիս անց, ինչ միջազգային կազմակերպության Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ ուժ կիրառելու վերաբերյալ։

ՄԱԿ–ի մամլո ծառայության տվյալներով՝ Հորդանանի նախկին արտգործնախարար Խաթիբը Լիբիայի ճգնաժամը քաղաքական կարգավորման հասցնելու շրջանակներում հանդիպել է Լիբիայի ազգային անցումային խորհրդի անդամների հետ։ «ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ երեքշաբթի նա կուղևորվի Տրիպոլի, որպեսզի շարունակի քննարկումները երկրի իշխանությունների հետ։

Խաթիբի ուղևորության այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքողների ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, ովքեր պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։

Այս խորագրի վերջին նյութերը