Լրահոս

26.07.2011 13:03


Վրաստանում հայ զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսը վթարվել է. կան վիրավորներ

Վրաստանում հայ զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսը վթարվել է. կան վիրավորներ

Այսօր առավոտյան Վրաստանում վթարվել է հայ զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսը։ Վրաստանի ճանապարհային ոստիկանության հայտնած տվյալներով՝ Քութայիս քաղաքի մոտ բախվել են երկու միկրոավտոբուս, ինչի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել Հայաստանի 13 քաղաքացի և մեկ տեղացի։

«ГрузияOnline»–ը հաղորդում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են Քութայիսի հիվանդանոց։ Բժիշկները հայտնել են, որ հայ զբոսաշրջիկների վիճակը միջին ծանրության է։

Ըստ նախնական տվյալների՝ բեռնատար միկրոավտոբուսը Քութայիս մտնելիս բախվել է հայաստանցի զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենային։

Այս խորագրի վերջին նյութերը