Լրահոս

26.07.2011 15:27


Դավիթ Հարությունյան. «Տվյալ պահին արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր չկան»

Դավիթ Հարությունյան. «Տվյալ պահին արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր չկան»

ՀԱԿ–իշխանություն երկխոսության իշխանության պատվիրակության անդամ Դավիթ Հարությունյանը քննարկումների երկրորդ փուլից հետո մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ նշել է, որ բնական է, թե երկխոսող կողմերը պետք է տարբեր մոտեցումներ ունենան նույն հարցի վերաբերյալ, ու յուրաքանչյուրը կարող է ներկայացնել իր օրակարգը։ «Տարօրինակ կլիներ, եթե ի սկզբանե կողմերը մինչև երկխոսելը համաձայնության գային»,–նկատել է նա։

«7օր»–ի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք փոխզիջման արդյունքում համաձայնություն ձեռք բերվի այն մասին, որ նախ լինեն արտահերթ խորհրդարանական, ապա նախագահական ընտրություններ, Դ. Հարությունյանը պատասխանել է. «Ինչը հնարավոր է, կտեսնենք երկխոսության ընթացքում»։

Նա նաև ավելացրել է, որ իրենք պատրաստ են քննարկել յուրաքանչյուր հարց, այդ թվում՝ արտահերթ ընտրություններինը։

Հարցին՝ արդյոք նրանք կրկին բացառո՞ւմ են արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը, ՀՀԿ–ական պատգամավորն ասել է, որ տվյալ պահին արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր չկան։

Վերջում նա հավելել է, որ հաջորդ հանդիպումը լինելու է օգոստոսի 4–ին նույն վայրում՝ Կառավարության ընդունելությունների տանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը