Լրահոս

26.07.2011 16:37


Այսօր տեղի է ունեցել Թունիսի նախկին նախագահի ընտանիքի անդամների դատավարությունը

Այսօր տեղի է ունեցել Թունիսի նախկին նախագահի ընտանիքի անդամների դատավարությունը

Հուլիսի 26-ին Թունիսի մայրաքաղաքում սկսվել է երկրի նախկին նախագահ բեն Ալիի ընտանիքի 22 անդամների դատավարությունը։ Այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները։

Մեղադրյալներն անցնում են Թունիսի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով՝ կոռուպցիայի և ծառայողական կարգավիճակն անձնական շահերի համար օգտագործելու հետ կապված։

Թունիսական մամուլում այս գործը ստացել է «Թունիս–Կարտաժ» անվանումը՝ մայրաքաղաքից քիչ հեռու գտնվող միջազգային օդանավակայանի անունով։ Այս օդանավակայանում էր ձերբակալվել վերոհիշյալ գործով մեղադրվողների մեծամասնությունը, որը փորձում էր փախչել երկրից։

Հիշեցնենք, որ բեն Ալին և նրա կինը փախան երկրից Թունիսում հունվարի 14-ին տեղի ունեցած հեղաշրջումից հետո։ Ըստ տարածված տեղեկատվության՝ նրանք այսօր Սաուդյան Արաբիայում են։ Մեղադրյալների հայտնաբերման դեպքում նրանց սպառնում է 15,5 տարվա ազատազրկում և 54 հազ եվրոյի չափով տուգանք։

Այս խորագրի վերջին նյութերը