Լրահոս

26.07.2011 17:40


Եվրադատարան. «Ադրբեջանը 10 հազարական եվրո կվճարի 4 ընդդիմադիր քաղաքական գործիչների»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է հրապարակել ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ Ադրբեջանի դեմ հայցի կապակցությամբ։ Դատարանը պարտադրել է Ադրբեջանին, որպես նյութական փոխհատուցում, 10 հազարական եվրո վճարել հայցվոր 4 ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչներին՝ Պանախ Հուսեյնին, Ռաուֆ Արիֆօղլուին, Արիֆ Գաջիլիին և Սարդար Ջալալօղլուին։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ քաղաքական գործիչները դիմել էին Եվրոպայի դատարան՝ հայտարարելով, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց նկատմամբ իրականացրած գործողություններով խախտվել են մարդու իրավունքների համաձայնագրի մի շարք հոդվածներ։ Նրանք մեղադրվել էին հոկտեմբերի 15-16–ին հասարակական կարգը խախտելու մեջ և դատապարտվել 4-5 տարվա ազատազրկման, թեև 6 ամիս անց ազատ էին արձակվել նախագահի համաներման հրամանով։

Այս խորագրի վերջին նյութերը