Տնտեսական

22.03.2022 12:05


Կովերի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 19 հազար 683-ով. «Ժողովուրդ»

Կովերի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 19 հազար 683-ով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ այս տարվա հոնվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 559 հազար 627, իսկ 2021-ին՝ 613 հազար 413, այսինքն՝ մեկ տարվա ընթացում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը պակասել է 53 հազար 786-ով: Այժմ 2022թ. հունվարի 1-ի դրությամբ առկա անասնագլխաքանակի տվյալները բացենք:

Այսպես, կովերի գլխաքանակն է մեկ տարվա ընթացքում պակասել 19 հազար 683-ով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ խոզերի գլխաքանակը 17 տոկոսով պակասել է, պաշտոնապես 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ խոզի գլխաքանակը կազմել է 200 հազար 221, իսկ 2022թ. նույն ժամանակահատվածում Հայաստանում առկա է եղել 166 հազար 95 գլուխ խոզ: Նշենք, որ պակասել է նաև ոչխարի գլխաքանակը՝ 1652-ով:

Ոչխարի գլխաքանակի նվազման պատճառը արտահանումն է: Ի դեպ, ոչխարի արտահանման հիմնական ուղղություններն են Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթի Պետությունը և Վրաստանը:

Այս խորագրի վերջին նյութերը