Լրահոս

27.07.2011 10:21


Սորոսը փակում է իր հեջային հիմնադրամը և վերադարձնում ներդրողների գումարները

Սորոսը փակում է իր հեջային հիմնադրամը և վերադարձնում ներդրողների գումարները

Աշխարհի ամենահայտնի ֆինանսական ներդրողներից մեկը՝ Ջորջ Սորոսը, 40-ամյա աշխատանքից հետո որոշել է ավարտել իր կարիերան հեջային ֆոնդերի կառավարման բնագավառում։

«Բլումբերգ» գործակալության տվյալների համաձայն՝ Սորոսը վերադարձնում է գումարները իր՝ «Soros Fund Management» ընկերության մեջ ներդրումներ կատարած ֆիզիկական և իրավական անձանց։ Տեղեկացնենք, որ ընկերության ընդհանուր կապիտալը կազմում է 25 մլրդ դոլար։ Սորոսը մինչև 2011–ի վերջը կվերադարձնի 1 մլրդ դոլարի չափով գումար։

Այսուհետև նրա ընկերությունը կկենտրոնանա գործարարի ընտանիքի ֆինանսական ակտիվների տնօրինման գործին։ Մասնագետները կարծում են, որ ընկերությունը կհակվի նաև բարերարությանը։ Բացի այդ, ինչպես տեղեկացնում են աղբյուրները,  «Soros Fund Management» ընկերության գործադիր  տնօրեն Քեյթ Անդերսենը մոտ ժամանակներս կհայտարարի, որ լքում է իր պաշտոնը։

«Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր 40 տարվա ընթացքում վստահել են մեզ իրենց կապիտալները»,– նշվում է Սորոսի ու նրա որդիների՝ ներդրողներին ուղարկած նամակում։

Կա կարծիք, որ Սորոսի հեջային ֆոնդերի շուկայից հեռանալու պատճառը Եվրոպայում և ԱՄՆ–ում տնտեսական անկայունությունն է։

Այս խորագրի վերջին նյութերը