Լրահոս

27.07.2011 10:32


Այսօր պաշտոնական այցով Երևան կժամանի Լեհաստանի նախագահը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, տիկնոջ՝ Աննա Կոմորովսկայայի հետ:

Այցի ընթացքում Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Նախագահներ Սարգսյանի և Կոմորովսկու հանդիպումից հետո նախատեսվում է երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն և երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս:

Այս խորագրի վերջին նյութերը