Լրահոս

27.07.2011 11:02


Այսօր Թուրքիայի վարչապետը կմեկնի Բաքու

Այսօր Թուրքիայի վարչապետը կմեկնի Բաքու

Հուլիսի 27–ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր երկրորդ արտասահմանյան այցը կկատարի Ադրբեջան։

Ինչպես փոխանցում է «1news.az»–ը, հղում անելով Թուրքիայի վարչապետի մամլո ծառայությանը, Էրդողանն այցի ժամանակ հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտոնական այլ անձանց հետ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այցի շրջանակներում նախատեսվում է ինչպես տարածաշրջանային և միջազգային զարգացման հարցերի, այնպես էլ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների քննարկում։

Այս խորագրի վերջին նյութերը