Լրահոս

27.07.2011 11:46


Առնոլդ Շվարցենեգերը համաձայնվել է ալիմենտ վճարել կնոջը

Առնոլդ Շվարցենեգերը  համաձայնվել է ալիմենտ վճարել կնոջը

Առնոլդ Շվարցենեգերը լրացումներ է մտցրել կնոջ՝ Մարիա Շրայվերի  հետ ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթում։

Ինչպես հաղորդում է «TMZ»–ն, նորացված փաստաթղթի համաձայն՝ հայտնի դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Շվարցենեգերը չի հրաժարվի կնոջն ալիմենտ վճարել, ինչպես նաև իր վրա կվերցնի ամուսնալուծությամբ զբաղվող փաստաբանների աշխատանքի դիմաց վճարվող ծախսերը։

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, Շվարցենեգերը փաստաթղթեր էր ստորագրել, որոնցում ասվում էր, որ նա կնոջը ֆինանսական աջակցություն չի ցուցաբերելու և չի վճարելու փաստաբանների հոնորարը։

Սակայն «TMZ»–ն հաղորդում է, որ Շվարցենեգերն ի սկզբանե չէր պատրաստվում հրաժարվել ֆինանսական պատասխանատվությունից. պարզապես նա ստորագրել էր փաստաբանի կազմած  փաստաթուղթը՝ առանց անգամ ծանոթանալու դրա բովանդակությանը։

Այն բանից հետո, երբ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետն իմացել է փաստաթղթի բովանդակության մասին, փաստաբանին հանձնարարել է փոփոխել  համաձայնագիրը։ Հայտնի չէ՝ արդյոք փաստաթղթում նշվա՞ծ է Մարիա Շրայվերին վճարվելիք ալիմենտի չափը։

Հիեցնենք, որ Շվարցենեգերի և նրա կնոջ (որի հետ ապրել է 25 տարի) ամուսնալուծության մասին հայտնի էր դարձել 2011թ. մայիսին։

Այս խորագրի վերջին նյութերը