Մեկնաբանություն

30.03.2022 11:58


2050–ին ընդառաջ. Նորվեգիա – Հայաստան՝ 9-0

2050–ին ընդառաջ. Նորվեգիա – Հայաստան՝ 9-0

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ գերազանցեց սեփական հակառեկորդը՝ պարտվելով Նորվեգիայի ընտրանուն 9-0 հաշվով։ Դրանից առաջ եղել էր 9-1–ը Իտալիայից։ Եվ այս ամենը ժողովրդական ինքնահռչակված իշխանության օրոք՝ Նիկոլ Փաշինյանի նշանակած ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ու նրա տեղակալ Մելիքբեկյան ու Նիկողոսյան Արմենների հպարտ ու հմուտ ղեկավարությամբ։

Եթե մինչև «ժողհեղափոխությունը» սա լիներ, ապա արմեններն ու տարատեսակ նիկոլները, սութի ֆուտբոլասերները քամակները կճղեին, կպահանջեին Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի հրաժարականը, կխոսեին թալանից և այլնից։ Բայց Նիկոլի օրոք հայ ժողովրդին այնպես են բոլոր ոլորտներում ու բոլոր առումներով սովորեցրել պարտության, նվաստացման, որ արդեն մարդիկ որպես հերթական պարտություն են ընկալում նորվեգակական խայտառակությունն ու անցնում առաջ։

Ոմանք երևի մոռացել են, որ Նիկոլ Փաշինյանը նյուվասյուկիստական հեքիաթների շրջանակներում խոստացել էր, որ մինչև 2050 թվականը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կնվաճի աշխարհի և/կամ եվրոպայի առաջնության որևէ գավաթ։ Նորվեգիայից կրած խայտառակ պարտությունն, ըստ ամենայնի, 2050–ին ընդառաջ է տեղի ունեցել։

Խայտառակությունը միայն այն չէ, որ 9 գնդակ ենք «ուտում»։ Խայտառակություն է նաև այն, որ խաղ չկար։ Կարմիր քարտից հետո թիմը դարձավ «քուչի կամանդ»։ Եվ այս ամենի համար իսպանացի մարզիչ Կապառոսը ստանում է տարեկան 1 միլիոն դոլար, իսկ Արմեն Մելիքբեկյանի կանտոռան էլ տարածում է, թե բա մենք ամեն ինչ կվերլուծենք և ամեն ինչ կանենք Եվրո–2024–ին մասնակցելու համար։ Այսինքն՝ չեն պատրաստվում հրաժարական տալ երբեմնի այս քամակ ճղող մուտիլովշիկները, ծակ կոշիկներով ֆեդերեցիայի ղեկավարությունը զավթածներն ու հիմա ֆեդերացիայի փողերը մսխող նորաթուխ ֆուտբոլային սույն օլիգարխները։

9-0–ն Նիկոլ Փաշինյանի իրական պատկերն է։ Բոլոր ոլորտներում է այդպես։ Պարզապես ֆուտբոլում դա ավելի ցայտուն է երևում։ Նիկոլն 9-0 ունեցավ Ադրբեջանի հետ պատերազմում, հետպատերազմական ժամանակահատվածում։ Հիմա էլ նույն պարտությանն է տանում Թուրքիայի հետ հարաբերությունների ժամանակ։ Նիկոլը թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքերով 9-0 հաղթում է Հայաստանին։

Այս խայտառակությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան Նիկոլը կմնա իշխանության ղեկին ու իր դրածոներով կխայտառակի Հայաստանն ու հայությանը։

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ֆուտբոլի ազգային հավաքականի հետ Նորվեգիա նույն ինքնաթիռով մեկնել էին նաև կարկառուն նիկոլականներ Հակոբ Սիմիդյանը, ով վերջերս ԱԺ էր եկել հարբած կամ էլ «քաշած» վիճակում և ճոճորվում ու անիմաստ ժպտում էր ամբիոնի մոտ, ինչպես նաև Առողջապահության նախկին նախարար, մահաբեր Արսեն Թորոսյանը։ Էլի մի քանի քայլարած է եղել հետները, բայց մեր աղբյուրը չէր մտապահել դեմքերը։ Սրանք գնացել են Նորվեգիա տժժալու՝ 9-0–ի դառը տպավորությունները թողնելով հայ ժողովրդին։

Այս խորագրի վերջին նյութերը