Լրահոս

24.08.2011 11:38


Հրդեհներ

Օգոստոսի 23-ին խոտածածկ տարածքներ են այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես, Կոտայքի մարզի Գառնի գյուղի հարակից տարածքում`5հա, Արմավիրի մարզում` Զվարթնոց-Մասիս ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրի հարակից տարածքում`2000քմ,Բաղրամյան գյուղում`25հա,Արագածոտնի մարզում` Փարպի-Ղազարավան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի հարակից  տարածքում`2000քմ, Երևան քաղաքի ‘’Բուսաբանական այգում’’ տարածքում`4000քմ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

Օգոստոսի 23-ին`ժամը 19.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Առափի գյուղի 1-ին փողոցի թիվ 36 տան բակում պահեստավորված խոտի դեզում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.32-ին, մարվել` 21.16-ին:

Լ. Մկրտչյանին պատկանող տան բակում այրվել է 8 տ անասնակեր:

Նույն օրը`ժամը 23.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ Մ. Հաջոյանին պատկանող տան բակում պահեստավորված խոտի դեզում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժ.23:42-ին, մարվել` ժ.00:45-ին (վերադարձ ՀՓՋ` ժ.01:15-ին): Մ. Հաջոյանին պատկանող տան բակում այրվել է 3 տ անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը