Լրահոս

24.08.2011 12:53


Արևելագետ. «Սիրիայում միջազգային ուժերի ներխուժումը կարող է մեզ համար բերել շատ վատ հետևանքների»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին արևելագետ Սուրեն Մանուկյանն անդրադարձել է Լիբիայիում տեղի ունեցող դեպքերին և դրանց հնարավոր  հետևանքներին։

Մասնավորապես, խոսելով հայության համար լիբիական դեպքերի հնարավոր ազդեցության մասին՝ բանախոսն ասել է. «Եթե Լիբիայի դեպքերի՝ հատկապես արտաքին ներխուժման սցենարը կրկնվի Սիրիայում, այն շատ վատ հետևանքներ կունենա հայերիս համար:Սիրիայում միջազգային ուժերի ներխուժումը կարող է մեզ համար բերել շատ վատ հետևանքների, որովհետև Սիրիայում մենք մեծ համայնք ունենք, որոնք ավանդաբար չեզոքություն են պահպանել այս երկրի ներքին հարցերում: Սակայն այս անգամ հայերը բացահայտ պաշտպանեցին իշխանությանը: Սա հասկանալի է և տրամաբանական, քանի որ հայերը հասկանում են, որ միայն Ասադի ռեժիմը կարող է պաշտպանել իրենց»։

Այս խորագրի վերջին նյութերը