Լրահոս

29.08.2011 13:29


«Աշտարակ կաթ» ընկերությունը Հանձնաժողովին կներկայացնի հիմնավորումներ՝ կաթնամթերքի թանկացման վերաբերյալ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից առևտրի կետերում կատարված դիտանցումների արդյունքում արձանագրվել է կաթնամթերքի գնի որոշակի թանկացում: Թեև վերոնշյալ շուկայում կան մի քանի գերիշխողներ, սակայն, մոնիտորինգի արդյունքներով թանկացել է մասնավորապես «Աշտարակ կաթ» ընկերության արտադրանքը:

Հիմք ընդունելով  Հանձնաժողովի մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաև թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, Հանձնաժողովը որոշեց ուսումնասիրություն սկսել վերոնշյալ շուկայում:

«Աշտարակ կաթ» ընկերությունը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի տեղեկատվություն՝ իր կողմից արտադրվող կաթնամթերքի իրացման ծավալների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորումներ՝ շուկայում նկատվող գնային փոփոխություների վերաբերյալ:

Հանձնաժողովը զուգահեռաբար տեղեկատվություն է պահանջել նաև խոշոր առևտրի կետերից՝ կաթնամթերքի ձեռքբերման գների վերաբերյալ՝ պարզելու, թե իրացման որ օղակում է տեղի ունեցել գնաճը:

Նշենք նաև, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը մի շարք արտադրատեսակներով  կաթնամթերքի շուկայում հանդիսանում է գերիշխող:

Այս խորագրի վերջին նյութերը