Լրահոս

29.08.2011 14:23


Պուտինը ողջույն է հղել ԲՀԿ երիտասարդներին

Օգոստոսի 20-30-ը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո մեկնարկել է միջազգային երիտասարդական կրթական ֆորում Հայաստանի և ԱՊՀ  այլ երկրների ավելի քան 1000 երիտասարդների մասնակցությամբ: Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանն այսօր հրավիրված ասուլիսին նշել է, որ «Ծաղկաձոր 2011» ֆորումն  ԱՊՀ մակարդակով առաջին երիտասարդական նման հավաքն է, որին մասնակցում էին նաև անկուսակցական երիտասարդներ։

«Այսօր Երևան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի խորհրդական Յուրի Մուրադովը, որպեսզի ծանոթանա ֆորումին։ Բացի այդ, վաղը նա ելույթ է ունենալու ֆորումի պաշտոնական փակման արարողության ժամանակ։ Հավաքին ողջույնի ուղերձներ են հղել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը, ինչը վկայում է, որ ֆորումը լուրջ միջազգային կարագավիճակ է ստացել»,– ասել է  «Ծաղկաձոր 2011» ղեկավար ֆորումի ղոկավար Վայան Բաբայանը։

Այս խորագրի վերջին նյութերը