Լրահոս

29.08.2011 17:00


Բակո Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահին

Բակո Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբին:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի և նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Պետական և քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու անձնական որակները, վստահ եմ, կարևոր ազդեցություն կունենան Աբխազիայի շարունակական զարգացման և նրա անկախ պետականության ամրապնդման վրա: Հուսով եմ, որ մեր երկրների միջև առկա փոխհարաբերությունները Ձեր նախագահության ընթացքում ոչ միայն կպահպանեն կուտակված դրական դինամիկան, այլ նաև կհասնեն որակական նոր մակարդակի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հաջողություններ Ձեզ եղբայրական Աբխազիայի բարգավաճմանն ուղղված Ձեր բոլոր ձեռնարկումներում»:

Այս խորագրի վերջին նյութերը