Լրահոս

31.08.2011 12:52


Հրդեհներ

Օգոստոսի 30-ին խոտածածկ տարածքներ են այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես, Արագածոտնի մարզի Թալին-Դաշտադեմ ավտո­ճա­նա­պար­հի 3-րդ կմ-ում գտնվող մելորատիվ կայանի հարակից տարածքում այրվել է 3 հա, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի «Թոփեր» կոչվող հանդամասում`350 հա խո­տա­ծածկ տարածկ և 2 հա ծիրանի այգի` մասամբ, Լոռու մարզի Գեղասար գյուղի հարակից տա­րած­քում`1 հա խոտածածկ տարածք և 40 դեկորատիվ ծառ, Երևան քաղաքի Նու­բա­րա­շեն վարչական շրջանի 3-րդ փողոցի հարակից տարածքում` 2 հա ծիրանի այգի, 2 հա խոտածածկ տարածք և 2 ոչ բնակելի, փայտյա տնակ (15 քմ. մակերեսով),  Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գերեզմանատան հա­րա­կից  տա­րած­քում`5 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի «Սարալանջ» կոչվող հանդամասում`3 հա, Կոտայքի մարզի Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի հա­րա­կից տարածքում` Արագյուղի այգիներում`15 հա, Երևան քաղաքի Մե­լիք Մելիքյան փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքում`5000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի  2-րդ կմ-ի հարակից տարածքում`1000 քմ, Կոտայքի Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հարակից տարածքում`12 հա, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի 17 փողոցի մոտակայքում գտնվող քարհանքի հարակից տա­րած­քում`1 հա, Արարատի մարզի Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հարակից տարածքում` 1.5 հա, Երևան քաղաքի «Հույսի ավան» թաղամասի հարակից տարածքում` 1 հա, Կոտայքի մարզի Ակունք և Զառ գյուղերի միջանկյալ տարածքում`3 հա, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 6ա հասցեում` թիվ 6 պոլի­կլինի­կա­յի բակում`2000 քմ:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

 

***

Նույն օրը ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Վարդան Մամիկոնյանի փողոցի թիվ 16 տան բակում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժ.10.20-ին, մարվել` 11.15-ին: Այրվել են 120 հակ անասնակեր և 0.35 խմ. փայտ:

***

Նույն օրը ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում այրվում է տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.10-ին, մարվել` 13.25-ին:

Այրվել է Գ.Սարգսյանի տան բակում կուտակված 200 հակ անասնակեր:

***

Շիրակի մարզի Կառնուտ գյուղում բռնկված հրդեհը մարվել է օգոստոսի 30-ին ժամը 14.55-ին:

Այրվել են Ս.Ապիկյանին պատկանող անասնագոմի պատուհանները և կից կուտակված 9000 հակ անասնակերը (180տ):

Այս խորագրի վերջին նյութերը