Լրահոս

31.08.2011 14:24


Ուղևորներից երկուսը մահացել են

Օգոստոսի 31-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում 1963 թ. ծնված Յուրի Փ.-ի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի մետաղե խողովակին և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորները` 1977 թ. ծնված Ազնիվ Սիրադեղյանը և ոմն Գևորգ (մնացած տվյալները պարզվում են), տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը